Քըլըչդարօղլուն. «Ամենաուշը 2 տարում սիրիացիներին դհոլ-զուռնայով ճանապարհելու ենք իրենց երկիր»

Qlqjoghlu

  Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Հաթայ էքսպո 2021»-ի շրջանակներում ելույթ է ունեցել և անդրադարձել Թուրքիայում ապաստանած սիրիացիների վերադարձի խնդրին։

Քըլըչդարօղլուն նշել է, որ Հաթայը (նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակը) ոչ միայն Թուրքայի, այլև համաշխարհային պատմության համար կարևոր բնակավայր է։ Խոսելով այն մասին, որ Հաթայում ապաստանել է շուրջ 900 հազար սիրիացի և Սիրիայում տեղի ունեցած ողբերգությունը մեծ ծախսեր է առաջացրել նաև Հաթայի համար՝ Քըլըչդարօղլուն նշել է․

«Ամենաուշը երկու տարվա ընթացքում մեր սիրիացի եղբայրներին և քույրերին դհոլ-զուռնայով ճանապարհելու ենք իրենց երկիր։ Խնդրելու ենք, որ նրանք իրենց կամքով գնան իրենց երկիր։ Հաթայը կրկին վերադառնալու է իր նախկին փառավոր օրերին»։

Աղբյուր` ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…