Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը, մկրատով հարվածել է ոտքին․ քրեական գործը կարճվել է, քանի որ հաշտվել են

mkratov

 Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խանդի շարժառիթով, 28-ամյա Խոսրով Դ-ն 2019 թվականի մայիսին ծեծի է ենթարկել կնոջը՝ Կ․Ղ-ին։ Տղամարդը ձեռքերով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին և մեջքին։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ այդ արարքը Խոսրով Դ․-ն կատարել է պարբերաբար։ 2020 թվականի հուլիսի 23-ին նա ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին, մեջքին և ձեռքերին, այնուհետև մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ մկրատով հարվածել է նրա ձախ ոտքին։ Նշվում է, որ աջ բազկի, ձախ ծնկահոդի շրջանների սպիներ կան։

Խոսրով Դ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ  (ծեծ) և 117-րդ հոդվածներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, 2021 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել, քանի որ տուժողը հաշտվել է ամուսնու հետ։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…