Գիտեմ, որ Բոգոտան Հայաստանից է»․ «Թղթե տունը» սերիալից հայտնի դերասանի տեսաուղերձը Գարիկ Պապոյանին

Garik Papoyanin

  «Թղթե տունը» «La casa de papel» սերիալից հայտնի դերասան Էնրիկե Արքեն տեսաուղերձ է հայտնի կատակերգու Գարիկ Պապոյանի համար։ Պապոյանն այն հրապարակել է իր միկրոբլոգում։

«Սա հաղորդագրություն է Ժակ Քամարյանից։ Նա ինձ պատմել է, որ դու Հայաստանում միակ վեգանն ես։ Դա զարմանալի է։ Ես երբեք չեմ եղել Հայաստանում։ Ես գիտեմ, որ Հովիկը՝ Բոգոտան (խոսքը հայ դերասան Հովիկ Կեուչկերյանի մասին է, որը եւս խաղացել է «Թղթե տունը» սերիալում խմբ․) Հայաստանից է։ Բայց պետք է որ դժվար լինի, քանի որ ես լսել եմ, որ այստեղ շատ միս կա։ Դու գիտես՝ միշտ կա առաջինը, առաջնորդ, մեկը, որ պաշտպանում է այն, ինչին հավատում է։ Ես եւս որոշ ժամանակ վեգան եմ եղել եւ գիտեմ, թե ինչ է դա։ Ես գիտեմ, որ դու հայտնի կատակերգու ես, դերասան եւ երաժիշտ, շարունակիր աշխատանքդ, շարունակիր հաջողության հասնել ու վեգան եղիր»,- Պապոյանին ուղղված ուղերձում ասում է դերասանը։

«Այո, ինչ խոսք, իմ մոտ էլ են հարցերը շատ։ Հ.Գ — բայց ես Հայաստանի միակ վեգանը չեմ, էս Արտուրիտոն էլի մի բան բզբզում ա»,- հրապարակումը մակագրել է Գարիկ Պապոյանը։

News.am

https://www.instagram.com/p/CY4R-CnJ-d8/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…