Տարբեր ընկերություններ կան, որոնք ունեն հաջողություններ, արդեն պատրաստի ԱԹՍ-ներ ունեն. Վահագն Խաչատուրյան

Khachatryan

  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, պատասխանելով ԱԹՍ-ների արտադրության մասին լրագրողների հարցերին, ասաց, որ այդ աշխատանքները վաղուց են գնում։

«Իմ աշխատած ժամանակահատվածում արդեն վերջնական փուլին ենք մոտենում: Տարբեր ընկերություններ կան, որոնք ունեն հաջողություններ, արդեն պատրաստի էլ ունեն: Փորձարկումների ընթացքում են, և կան, որ արդեն փորձակումներ են անցել: Խոսքը երկու տեսակի ԱԹՍ-ների մասին է, բայց ավելի շատ հակված ենք ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ։ Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ-ի կարիքների համար գնել: Մինչ այդ էլ կառավարությունը, մասնավորապես՝ մեր նախարարությունը, իրենց մեծ աջակցություն է ցույց տվել, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը ներկայացնեն կամ իրենց արտադրությունը տան»։ 

Նախարարի խոսքով՝ կան արտադրողներ, որոնք նշում են, որ կան պատրաստի ԱԹՍ-ներ, բայց դրանք դեռ պետք է անցնեն պետական փորձարկում, որից հետո երբ ՊՆ-ն հայտարարի, որ պատրաստ են գնելու դրանք, այդ դեպքում արդեն կկնքվի պայմանագիր, ինչը, Խաչատուրյանի խոսքով, նշանակում է, որ տվյալ արտադրողը կարող է ավելի մեծ քանակով արտադրել:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…