Ինֆեկցիոն հիվանդությունների ԲԿ-ի ծառայությունների մի մասը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի տարածքում. Անահիտ Ավանեսյան

BK

  Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ամբողջովին վերակառուցվելու է, իսկ հիվանդանոցի ծառայությունների մի մասն իր վրա կվերցնի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքները սկսվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Բ մասնաշենքից, բայց ապագայում բոլոր մնացած մասնաշենքերում եւս շինարարական աշխատանքներ են անցկացվելու:

«Աշխատակիցների եւ ծառայության հետագա ընթացքի մասին՝ ունենք հստակ պլան, թե ինչպես պետք է իրականացվի ծառայությունը, որ բժշկական կենտրոնի կողմից: Դուք գիտեք, որ վերջին երկու տարիներին Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն ներգրավված է եղել քովիդ բուժման մեջ, այնտեղ մեր կողմից մեծաթիվ ներդրումներ են իրականցվել՝ վերանորոգման, հագեցման, եւ այս կենտրոնը պատրաստ է իր վրա վերցնել ինֆեկցիոն որոշակի ծառայությունների ապահովումը: Ինչ կապված է ընդհանուր ծառայության բովանդակության եւ մարդկային ներուժի օգտագործման հետ, բոլոր այն դեպքերում, երբ այս ծառայությունը կփոխակերպվի այլ վայրում, բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել եւ որեւէ խնդիր չկա», — ասաց նա, ընդգծելով՝ սա չի նշանակում, որ կենտրոնը չի վերանայելու թե իր հաստիքացուցակը, թե մասնագիտական ներուժի որակը:

«Ցանկացած բարեփոխման ընթացքում կարող են լինել թե ընթացիկ, եւ թե ընդհանրապես անհարմարություններ: Բայց եթե մենք որեւէ բան չփոխենք, որեւէ ծառայության ստատուս-կվոն չվերանայենք, ապա ինչի՞ համար ենք ընդհանրապես այստեղ», — ասաց Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Նորքի Ինֆեկցիոնի «Բ» մասնաշենքը վերակառուցում են. ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի: Որոշ ժամանակ առաջ ինֆեկցիոնի աշխատակիցները բողոքի ակիցա էին կազմակերպել: «Հայկական Ժամանակի» հետ զրույցում կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը նշել էր, որ աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառը փետրվարի 1-ից մեկնարկող կենտրոնի «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն են, և, դրանով պայմանավորված, կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասի ժամանակավորապես դադարեցումը:

«Այդ մասնաշենքի կառուցման աշխատանքները տևելու են երկու տարի: Նախարարության հետ քննարկվում է այլ հիվանդանոցներից մեկում ինֆեկցիոն բաժանմունք բացելը և աշխատակիցների մի մասին այդ բաժանմունքում աշխատանքի տեղափոխելը, բայց նրանք թերահավատորեն են ընդունում, կարծում են՝ իրենց ազատում ենք աշխատանքից և բողոքի ակցիա են կազմակերպել»,- ասել էր նա:

 

armtimes.com

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…