Ավստրիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Avstria

 Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այս մասին նշված է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում:

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հաջորդ շաբաթվա այցը Երևան նոր հնարավորություն կլինի՝ ամրապնդելու մեր գերազանց երկկողմ հարաբերությունները և ուսումնասիրելու հետագա համագործակցության հնարավորությունները»,- նշված է գրառման մեջ։

 

civic.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…