Նիկոլը սուտ է ասում, որ Թուրքիայի երկաթուղիով բեռների տեղափոխումը դեպի Եվրոպա մեզ վրա ավելի էժան կնստի. Արա Պապյան

Ara Papyan

  Նիկոլը սուտ է ասում, որ Թուրքիայի երկաթուղիով բեռների տեղափոխումը դեպի Եվրոպա մեզ վրա ավելի էժան կնստի: Հաստատ ոչ: Ինքը գիտի՞ — ի՞նչ արժի, օրինակ, Բոսֆորի նեղուցի վրայի երկաթուղային կամրջի օգտագործումը մեկ վագոնի համար, ինքը գիտի՞ — ի՞նչ է մեկ տոննա-կմ փոխադրման սակագինը Թուրքական երկաթուղիներում: Հաստատ չգիտի: Ամենաէժան փոխադրամիջոցը ծովայինն է: Այսինք՝ Երևան- Փոթի հետո լաստանավերով դեպի Վառնա, Կոստանցա, Իլիչովսկ կամ Նովոռոսիյսկ:
Ի դեպ, Թուրքիայի երկաթուղու մեծ մասը, մասնավորապես Գյումրի-Կարս-Էրզրում-Անկարա հատվածը էլեկտրաֆիկացված չէ: Սա նշանակում է, որ Կարս-Էրզրում հատվածում ջերմաքարշը կարողանում է դեպի վեր քաշել խիստ սահմանափակ թվով վագոնները, որը էապես կթանկացնի բեռնափոխադրումը:
Նիկոլը խոսում է Հայաստանի տարածքի վրայով դեպի Ադրբեջան կամ ավելի հեռուն տարանցիկ փոխադրումների մասին: Լու՞րջ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հնարավորություն ունի տարեկան իրականացնել մինչև 17 միլիոն տոննա բեռնափախադրում: Օգտագործվում է դրա չնչին մասը: Ըստ որոշ տվյալներով 7-10%: Ու Նիկոլն իսկապես մտածում է, որ թուրքերը իրենց բեռը տեղափոխելու են մեր տարածքով, որ մեզ փող տա՞ն: Ինչպես կասեր դասականը՝ յա իրո՞ք:
Նաև ասեմ, որ մեր երկաթգծի լայնությունն ավելի մեծ է թուրքականից: Սա նշանակում է, որ սահմանին յուրաքանչյուր վագոն պիտի հատուկ ամբարձիչով բարձրացվի և անիվները փոխվեն: Սա ևս լրացուցիչ ծախս է ու ժամանակի կորուստ:
Մոռացա ասեմ, որ թուրքերը մտադիր են կառուցել Իգդիր-Նախիջևան երկաթուղի և կունենան նաև հարավային երթուղի: Իսկ դրա շահագործումից կամ մենք ոչինչ չենք ստանա, կամ շատ չնչին բան:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…