Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Nairi

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

Նաիրի Սարգսյանը վարչապետի օգնական էր նշանակվել 2018-ի հունիսի 1-ին:

 

 Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ էր հեղափախությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ։
Վերջին 3,5 տարվա ընթացքում քիչ եմ ժամանակ հատկացրել իմ ընտանիքին և ընկերներին, հնարավորություն կունենամ լրացնել այդ բացը և մի փոքր հանգստանալ։
Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, ինձ այս բարձր պաշտոնը վստահելու համար։ Մենք միասին անցել ենք շատ բարդ ժամանակաշրջան՝ պատերազմ, համավարակ, 2 արտահերթ ընտրություններ և այլն։
Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ:
Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած նախկին և ներկա բոլոր գործընկերներիս:
Շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս ընթացքում աջակցել և ուժ են տվել ինձ։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…