ԱԺ նախագահի վարորդները նախազգուշացվել են՝ խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից

Nakhazgushacum

  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերին:

«Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…