Միսս ԱՄՆ-2019-ին մահացած են գտել Նյու Յորքում. New York Post

Mahacac

 Միսս ԱՄՆ-2019-ին՝ Չեսլի Քրիսթին, մահացած են գտել Նյու Յորքում: Այդ մասին հաղորդել Է New York Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրների, մրցույթի 30-ամյա հաղթողի մարմինը հայտնաբերել են կիրակի օրը՝ հունվարի 30-ին, 60-հարկանի երկնաքերի մերձակայքում:

Քրիսթն ապրում Էր շենքի իններորդ հարկում, բայց վերջին անգամ նրան տեսել Էին 29-րդ հարկում: Ինչպես գրում Է հրատարակությունը, մահից առաջ Քրիստը գրություն Է թողել, որտեղ նշել Է, որ ցանկանում Է ամեն ինչ թողնել իր մորը: «Մենք բարոյալքված ենք եւ խորը վշտացած՝ ձեզ հաղորդելով մեր սիրելի Չեսլիի վախճանի մասին: Նա պայծառ լույս Էր ճառագում, որն իր գեղեցկությամբ եւ ուժով պարգեւում Էր մարդկանց ամբողջ աշխարհում:

Նա հոգ Էր տանում, սիրում, ծիծաղում եւ շողում Էր»,-ասվում Է Քրիսթի ընտանիքի հայտարարության մեջ, որը մեջբերում Է հրատարակությունը: Մահից ոչ շատ առաջ Քրիսթը գրառում Էր հրապարակել Instagram-ում, որտեղ զետեղել Էր իր լուսանկարը հետեւյալ մակագրությամբ. «Թող այս օրը ձեզ խաղաղություն բերի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…