Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 1 մլրդ եվրոյի ավանդ է ներդրել Թուրքիայի ԿԲ-ում

1 miliard

 Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2022-ի հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1մլրդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել: Վերջն փոխանցումն իրականացվել է հունվարի 27-ին: Նշվում է, որ ավանդի վերադարձի ժամկետը սահմանվել է 6 ամիս։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ կնքելիք 1մլրդ եվրոյի (1.14մլրդ դոլար) արժույթի փոխանակման՝ սվոփ համաձայնագրի մասին:  

Արժութային պահուստները բալանսավորելու նպատակով Թուրքիայի Կենտրոնական բանկը վերջերս նման համաձայնագրեր է կնքել այլ երկրների Կենտրոնական բանկերի  հետ (28մլրդ դոլար): Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի միջազգային պահուստներն անցյալ ամիս 55 մլրդ դոլարով նվազել են, ինչը 2002 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

 

ermenihaber.am

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…