ՄԻԵԴ-ը ապօրինի է ճանաչել Թուրքիայի 40 ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկումը

Andzernamkheliutyun

  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել, որում ապօրինի են ճանաչվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին թուրքական կողմի որոշումները:

Փետրվարի 1-ին հրապարակված ՄԻԵԴ-ի վճռի մեջ նշվել է, որ 2016-ին անձեռնմխելիությունից զրկված և դատական գործընթացների մեջ ներգրավված ԺԴԿ-ական 40 պատգամավորի, այդ թվում կուսակցության հիմնադիր-համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքի ազատությունը խախտվել է: Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն էլ բնութագրված է որպես «սահմանադրությանը հակասող»: 

Ըստ գործով զբաղվող փաստաբանների հայտարարության՝ եվրադատարանի վճիռը Թուրքիային պարտավորեցնում է 5.000-ական եվրո փոխհատուցում վճարել նշյալ 40 պատգամավորներին (ընդհանուր 200.000 եվրո): Բացի այդ Եվրոպական դատարանի որոշման մեջ Թուրքիայից պահանջվում է վճարել նաև հայցվորների դատական ծախսերը:

Հիշեցնենք, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն տվող սահմանադրական օրենքն ընդունվել էր 2016-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախաձեռնությամբ: Օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը: Օրենքի փոփոխության հիմնական «շահառուն» հանդիսանում է քրդամետ ԺԴԿ-ն, որի տասնյակ պատգամավորներ դրա հետևանքով զրկվել են անձեռնմխելիությունից, ձերբակալվել ու կալանավորվել:

 

ermenihaber.am

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…