Ապօրինաբար ասֆալտապատված սիզամարգը բերվում է նախկին տեսքի. օրինախախտը պարտավորվել է նաև վերականգնել կանաչ տարածքը

Asfalt

  Ս.թ. հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը, առանց համապատասխան թույլտվության, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 108/10 հասցեում՝ փողոցին հարող շուրջ 200 մետր երկարությամբ տարածքում քանդվել են սիզամարգն ու եզրաքարերը: Դրան անմիջապես հաջորդել է տարածքի խճալցումն ու ասֆալտապատումը: Դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին: Իրավապահ մարմինների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցության արդյունքում արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 1-ին, հայտնաբերվել է ապօրինի ասֆալտապատում իրականացրած քաղաքացին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում օրինախախտը պարտավորվել է ասֆալտապատված սիզամարգը սեփական միջոցներով բերել նախկին տեսքի և մասնագետների հետ խորհրդակցելով, դարձյալ սեփական միջոցների հաշվին, կարճ ժամկետում վերականգնել կանաչ գոտին: Բացի այդ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157 հոդվածի համաձայն, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության:
Այժմ արդեն ընթանում են սիզամարգից ասֆալտի և խճի հեռացման աշխատանքները:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…