Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»

hrchakagir

 Թուրքիայի խորհրդարանը (մեջլիս) վավերացրել է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշիի հռչակագիրը»։

«Շուշիի հռչակագրի» վավերացման նպատակահարմարության վերաբերյալ օրինագիծը ներկայացվել էր խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի ստորագրությամբ։ Այն նախ ստացել էր Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի հավանությունը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրում հղում է կատարվում նաև շուրջ 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։ Դրանում շեշտվում է, որ երկու երկրները միմյանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերելու երրորդ երկրի սպառնալիքի կամ հարձակման դեպքում։

Ընդգծվում է, որ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի «անհիմն պնդումները» վնասում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:  Նշվում է, որ «Թուրքիան ու Ադրբեջանը միացնող Զանգեզուրի միջանցքի բացումը և Նախիջևան-Կարս երկաթուղին կնպաստեն հարաբերությունների առավել ակտիվացմանը»:

 

ermenihaber.am

 

Goril

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…