Մակրոնը շնորհակալություն է հայտնել հայ գերիների՝ հայրենիք վերադարձի գործում ներգրավված դիվանագետներին ու զինվորականներին

Macron

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին, ովքեր ներգրավված են եղել Ադրբեջանից 8 հայ ռազմագերու Հայաստան վերադարձնելու գործում: Էմանուել Մակրոնը այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ութ հայ գերիներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից ու Բաքվից տեղափոխվել են Երևան: Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, որոնցից արդեն մի քանի ամիս բաժանված էին: Շնորհակալ եմ մեր դիվանագետներին, ինչպես նաև մեր զինվորներին, ովքեր ներգրավված էին այս գործողության մեջ: Շարժվում ենք առաջ»:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…