44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ

Boxoq

44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ։

Վետերանները պահանջում են գնահատել իրենց մասնակցությունը մարտական գործողություններին՝ տրամադրելով հատուկ կարգավիճակ և շքանշան։

«Մենք բոլորս զինծառայողներ ենք։ Մեզ զրկում են վետերանների իրավունքներից, մեզ չեն տվել կոչում, շքանշան։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք գերագույն հրամանատարին ուղարկած նամակներում»,- բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։

Աղբյուր՝ azatutyun.am

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…