Զգուշավոր լավատեսություն կա․ Զասը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

lavatesutyun

  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հեռանկարների մասին։ Ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսում՝ Վալդայ միջազգային քննարկման ակումբի շրջանակներում՝ Զասը հայտարարել է, որ կարգավորման վերաբերյալ որոշակի զգուշավոր լավատեսություն կա։

Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և ռուս խաղաղապահների Ղարաբաղ մուտքից հետո իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը դադարել։

«Իհարկե, լարվածության օջախներ կան, և դրանք հայ-ադրբեջանական սահմանին են, ես այնտեղ էի, իմ աչքով տեսա, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց իրականում սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Պարբերաբար փոխհրաձգություններ են լինում, այդպես չպետք է լինի»,- ասել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով, այժմ կողմերի առջև ծառացած է սահմանագծման և սահմանազատման լուրջ խնդիր, դա մեծ ու բարդ աշխատանք է, բայց, այնուամենայնիվ, զգալիորեն կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը։
«Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է, և մեկ այլ դարաշրջան է սկսվում: Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց, ամեն դեպքում, մենք պետք է ողջունենք այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման ուղղությամբ», – շեշտել է Զասը։

Աղբյուր՝ Factor.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…