Թուրքական լրատվամիջոցները վերջին շրջանում բավականին հետաքրքիր ձեւակերպում են սկսել տալ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» դասական կարգախոսին, այն է՝ «երկու պետություն, մեկ ժողովուրդ, մեկ իշխանություն». hhpress

Mnek karavarutyu

  Թուրքական լրատվամիջոցները վերջին շրջանում բավականին հետաքրքիր ձեւակերպում են սկսել տալ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» դասական կարգախոսին, այն է՝ «երկու պետություն, մեկ ժողովուրդ, մեկ իշխանություն»։ Այս մասով հետաքրքիր կլինի լսել «ինքնիշխան», աշխարհի հետ «հավասարը հավասարի» պես խոսացող Ալիեւի արձագանքը։ Արդյոք պատրա՞ստ է Ադրբեջանի նախագահը լինել Թուրքիայի իշխանությունների տեղապահ։ Ի դեպ, Ալիեւն այդ հարցի պատասխանն անձամբ Թուրքիայի նախագահից ստանալու լավ հնարավորություն կունենա մայիսին, երբ Էրդողանը կրկին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու «Տեխնոֆեստ» ավիատիեզերական տեխնիկայի եւ տեխնոլոգիաների փառատոնի բացմանը։ Եվ քանի դեռ անհարմար հարցեր չեն առաջանում Ադրբեջանի քաղաքական օրակարգում, քաղաքական եւ հասարակական քննարկումներն ընթանում են դաշնակցային համագործակցության ընձեռած օգուտների շուրջ։ Դրա լավագույն առիթն անցած շաբաթվա ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման գործընթացի մեկնարկն է, որի արդյունքում երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական համագործակցությունը բարձրացվելու է ընդհուպ մինչեւ միության մակարդակի։ Փաստաթղթի վավերացմամբ նախատեսվում են երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների կանոնավոր համատեղ հանդիպումներ։ Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Կիրան խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հռչակագրի նախագծի քննարկման ժամանակ՝ հիշեցնելով, որ Շուշիի հռչակագիրը հիմնված է 2010 թ. ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության համաձայնագրի վրա։ Թուրք դիվանագետը հավելել էր, որ այն նախատեսում է «համատեղ ջանքեր զինված ուժերի վերակազմավորման եւ արդիականացման համար, որ կներառի պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության բարելավումը, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացումը եւ տեխնոլոգիաների փոխանցումը»։ Արդեն երեկ Ադրբեջան էր մեկնել Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուխսին Դերեի գլխավորած պատվիրակությունը։ Կողմերն անդրադարձել են զինված ուժերի միջեւ զարգացող համագործակցությանը հատկապես ռազմատեխնիկական ոլորտում։ 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.

hhpress.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…