«Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է». տեխնիկական սխա՞լ. հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում

adrbejanakan

  Վրաստանի իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունը «Քրոնիկա» լրատվական թողարկման եթերում «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է» գրության համար ներողություն է խնդրել՝ տարածելով հետևյալ հայտարարությունը.

«Քրոնիկա»-ի 20:00-ի թողարկման ընթացքում սխալ է թույլ տրվել, մասնավորապես, «Վրացական Մածոնին ընդդեմ Մացունի» ռեպորտաժում, կիրառված լուսանկարի գրությունը չի համընկնում բնօրինակի հետ։

«Իմեդի» հեռուստաընկերությունը պարզաբանում է, որ սա տեխնիկական սխալ է, մտահոգություն է հայտնում ու ներողություն խնդրում սխալի համար: Սյուժեի այս հատվածը հանվել է հոլդինգի բոլոր սոցիալական էջերից»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Վրաստանի իշխանական TV Imedi հեռուստաընկերության եթերում, փետրվարի 9-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ անդրադարձ է եղել հայկական մածունի արտահանման սահմանափակման թեմային: Թողարկման ժամանակ հետևի ֆոնին ցուցադրած կադրերում շշի վրա վրացերենով գրված է «մացուն», դրա վերևի հատվածում հայատառ՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», իսկ ներքևի մասում՝ «Տոլման նույնպես ադրբեջանական է»:

 

aliq.ge

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…