Պարզվել է Դիլիջանի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, 13-ամյա տղայի և վիրավորների ինքնությունը.

manramasner vtaric

  Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է փետրվարի 12-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած ոբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, մահացած ուղևորի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Գագիկ Սարգսյանը, ով տեղում մահացել է, տեղում մահացել է նաև Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Արա Ռևազյանը։  Հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 35-ամյա Սյուզաննա Ռևազյանն ու 15-ամյա Մալենա Ռևազյանը։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ։  Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Սևանի ջրափրկարարների խումբը։ Օպերատիվորեն  ժամանել են նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։  Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Սևանի ջրափրկարարներն ու ճանապարհային ոստիկանները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ձորից դուրս էին բերել մոտ 70 տարեկան տղամարդու և 12-15 տարեկան տղայի դիեր։  Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս էին բերել Սևանի ջրափրկարարները, իսկ մյուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։    Օպերատիվորեն էին գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մահացածների մարմինները տեղափոխել են դիահերձարան։  Դիլիջանի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն էին  ցուցաբերել վիրավորներից 2 հոգու, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն։  Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պարզվել էր՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Դիլիջան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն, հայտնվել անտառում՝ կոտրելով մի քանի հաստաբուն ծառեր։  Մահացածների դիերը հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս։  Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

 shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…