Պետդուման կողմ է քվեարկել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման նախագծին. armtimes

Donecq

 ՌԴ պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին որոշման նախագծին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ինչպես նշել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փաստաթուղթն անմիջապես կուղարկվի պետության ղեկավարին։

«Պատգամավորները կարծում են, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքներ ապահովելու, հանրապետությունների բնակիչներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու, ինչպես նաև միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ, հունվարի 19-ին ՌԴ Կոմունիստական կուսակցության խորհրդարանականները դիմումի նախագիծ են ներկայացրել Ռուսաստանի նախագահին՝ Լուգանսկի և Դոնբասի հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու և նրանց ղեկավարության հետ հնարավորինս շուտ բանակցություններ սկսելու՝ միջպետական հարաբերությունների իրավական հիմք ստեղծելու և կարգավորելու վերաբերյալ:

Փետրվարի 14-ին «Եդինայա Ռոսիայի» պատգամավորները Պետդումա են ներկայացրել Կոմունիստական կուսակցության բանաձեւի նախագծի վերաբերյալ՝ ԱԳՆ-ի հետ խորհրդակցությունների մասին բանաձեւի նախագիծ։

Վոլոդինի խոսքով՝ Վաշինգտոնը սրում է լարվածությունը՝ եվրոպական երկրների հետ զենք մատակարարելով Ուկրաինային, Կիևը շարունակում է չկատարել Մինսկյան պայմանավորվածությունները։ Այս ամենը սպառնալիքներ և վտանգներ է պարունակում ՌԴ քաղաքացիների, ովքեր ապրում են Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում:

Ուկրաինայի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել է Ռուսաստանի Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հնարավոր ճանաչմանը: Կիևը Պետդումայի կողմից ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԿԺԴՀ-ի անկախության ճանաչումը կդիտարկի որպես Ռուսաստանի դուրս գալ Մինսկյան համաձայնագրերից, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան ։

«Եթե որոշում կայացվի ճանաչել ինքնահռչակ հանրապետություններին, ապա Ռուսաստանը դե ֆակտո և դե յուրե դուրս կգա Մինսկյան համաձայնագրերից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք արդեն զգուշացրել ենք մեր գործընկերներին այս դիրքորոշման մասին»,- ասել է նա:

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…