Կարսում Թուրքիա-Հայաստան երկաթուղու նախկին աշխատակիցները ցանկանում են, որ այն վերաբացվի

Kars

 Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Կարսի-Գյումրի երկաթգծի վերաբերյալ հերթական հոդվածն է հրապարակել։  որում նշել է, թե այդ երկաթգծի նախկին աշխատակիցները ցանկանում են, որ այն վերաբացվի:

Նշվում է, որ նախկին աշխատակիցներից բացի, Կարսի գործարարներն ու բնակիչները ևս հույս ունեն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և երկաթգծի վերագործարկման դեպքում Կարսում կզարգանան առևտուրն ու զբոսաշրջությունը: 

Գործակալության թղթակիցը զրուցել է Կարսի Աքյաքա շրջանի հարակից գյուղերից մեկում բնակվող Իլիմ Գյոքթաշ անունով բնակչի հետ։ Նա ասել է, որ մինչև երկաթգծի փակվելը (1993թ.) 6 տարի աշխատել է Հայաստանից եկող վագոնները բեռնաթափողների խմբում: Ըստ նրա՝ հայկական կողմից այն ժամանակ տարբեր ապրանքներով բեռնված օրական 2 գնացք էր մտնում Թուրքիա՝ ընդհանուր մինչև 1200 տոննա բեռով: Կարսից ու հարակից շրջաններից էլ մեծ քանակությամբ անասուն էր տեղափոխվում Հայաստան: Ըստ Գյոքթաշի՝ շուրջ 100 հոգի ներգրավված է եղել այդ բեռնաթափման ու բեռնման աշխատանքներին: 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…