Փարաքար համայնքը ներառող 9 գյուղերի համար բացվել է ինժեներական լաբորատորիա. կուսուցանվեն անօդաչու սարքերի հմտություններ

Paraqar

 Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այսուհետ կգործի AEF ինժեներական լաբորատորիա, որտեղ կրթական անվճար ծրագիր կանցնեն 2020 թ․ պատերազմի մասնակիցներն ու բարձր դասարաններում սովորող աշակերտները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ լաբորատորիան, որը գործելու է Փարաքար համայնքը ներառող 9 գյուղերի համար, հնարավորություն կտա ձեռք բերել հմտություններ՝ անօդաչու սարքեր, ռոբոտներ, և այլ խելացի արտադրանքներ ստեղծելու ուղղությամբ։

«Ուրախալի է արձանագրել, որ օրեր առաջ մեկնարկած ծրագրին արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել մասնակցել շուրջ 100 հոգի։

Լաբորատորիայի բացման արարողությանն ինձ հետ ներկա էին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Հայ Կրթական Հիմնարկության տնօրեն Արմինե Հարոյանը»,- գրել է նախարարը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…