Վաճառվել է Նորքի Այգիներ 180 հասցեում գտնվող անշարժ գույքը

Norqi ayginer180

 ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում 2022 թ. փետրվարի 17-ին ավարտվել է ՀՀ կառավարության 27.01.2022 թ. թիվ 90-Ա որոշմամբ դասական աճուրդով օտարման ներկայացված ՀՀ Երևան քաղաքի Նորքի Այգիներ 180 հասցեում գտնվող շենք-շինությունների (ընդհանուր մակերեսը՝ 2018.12 քառ. մետր) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի (ընդհանուր մակերեսը՝ 1.84871 հեկտար) աճուրդը։                                      

Գույքը ներկայացվել է օտարման 1 207 233 750 ՀՀ դրամով։            

Հայտարարված աճուրդի հաղթող է ճանաչվել միակ հայտատու «Տեխնոտուն» ՍՊԸ-ն։

Հաշվի առնելով, որ գույքն օտարման է ներկայացվել աճուրդով և հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության պահանջները՝ աճուրդի հաղթողը պարտավորվել է 10-օրյա ժամկետում վճարել գույքի օտարման արժեքն ամբողջությամբ։

 

www.stateproperty.am

 

 

Gorilla

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…