Լրտեսական ցանցի բացահայտում ՀՀ-ում. ինչու պատերազմի օրերին վարչապետը պաշտոնից ազատեց Ռազմական հակահետախուզության պետին. armtimes

Lrtesutyun

  Օրեր առաջ՝ սույն թվականի փետրվարի 10-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցները փաստական տվյալներ են ձեռք բերել այն մասին, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց է հիմնվել և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալվել:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նկատենք, որ 44-օրյա պատերազմի օրերին՝ պատերազմի մեկնարկից մոտ 10 օր անց՝  հոկտեմբերի 7-ին, աշխատանքից ազատվեց ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանը, իսկ ընդդիմադիր դաշտում հանդես եկող մի շարք լրատվամիջոցներ և անհատներ այդ ազատումը որակեցին որպես վարչապետի կողմից «դավաճանների փնտրտուք»։ 

Թե որքանո՞վ էր այս ազատումը կապված ՀՀ-ում պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ լրտեսական գործունեություն ծավալած ցանցի հետ, ցույց կտա քննությունը, սակայն մի բան փաստ է՝ ՀՀ-ում հակապետական գործունեություն ծավալած ցանցի գոյության, դրա բացահայտման և գործունեության կասեցման համար պատասխանատու էր անձամբ ռազմական հակահետախուզության պետը՝ Լևոն Շահումյանը:

Կարծես ամենևին էլ պատահական չէր պատերազմի օրերին վարչապետի կողմից վերջինիս պաշտոնից ազատելը, քանի որ ռազմական հակահետախուզության պետն առնվազն թերացել էր իր աշխատանքում, իսկ մնացածը, ինչպես նշեցինք, ցույց կտա գործի քննությունը:

 

armtimes.com

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…