Ողբերգական դեպք՝ Երևանում. վարձակալական հիմունքներով բնակվող տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը

Amusinner

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարկ Վարկի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։  Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել ԱԻն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ նշված հասցեում հրդեհ է, և կան այրված քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանչով մեկնած հրշեջները նշված փողոցի 17/1 տանը հայտնաբերել են 2 ծխահարված դի։  Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Բարեյանի գլխավորությամբ։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ալեքյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող ամուսիններ՝ 64-ամյա Հովիկ Ղ-ն և 67-ամյա Սիրվարդ Չ-ն ծխահարվել են էլեկտրասալիկի հալվելու հետևանքով։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

 

shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…