CIVIL.NET. «Թող չմտածեն, թե հաղթանակած պետություն են, իսկ էստեղ մնացածներս՝ ոչնչություն». Մարտակերտի ղեկավար

Martakert

  Փետրվարի 17-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ մարտակերտցիները փակել են դեպի Քարվաճառ շարժվող ադրբեջանական ռազմական շարասյունը: Նույն օրը ՍիվիլՆեթը կապ հաստատեց շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում շրջանում: Վերջինս ասաց, որ մանրամասներ կհաղորդի միայն այն դեպքում, եթե գանք Մարտակերտ:

Փետրվարի 19-ին Ավանեսյանի հետ զրուցել ենք Մարտակերտի սրճարաններից մեկում․ նա չցանկացավ տեսանկահարանվել:

Զրույցից պարզ դարձավ, որ շարասյունը ամենևին էլ ռազմական չէր, այլ շինանյութեր էր տեղափոխում Քարվաճառ: Բացի այդ, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, սակայն համացանցում ադրբեջանցիների տեսանյութը տարածվել է հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին: Շրջանի երիտասարդները ճամփան փակել էին Մարտակերտ քաղաքի մոտ գտնվող խաչմերուկում, մոտավորապես այն ցուցանակի մոտ, որտեղ մի ճանապարհը դեպի Հաթերք է տանում, մյուսը՝ Մատաղիս:

Ըստ տարածվող տեղեկության՝ ճանապարհը փակելու հիմնական պատճառը շրջանի դիրքերից մեկում փետրվարի 15-ին հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայողի վիրավորվելն էր: Սակայն, ինչպես Արսեն Ավանեսյանն է ասում, այդ դեպքը պարզապես համբերության բաժակի վերջին կաթիլն էր: Զինվորի վիրավորվելու օրը հրաձգային զենքերից կրակել են նաև Ճանկաթաղի ուղղությամբ: Ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ կրակում են նաև Նոր Ղազանչի ու Չարեքտար համայնքների վրա:

«Ճանապարհ փակելու նպատակը հակառակորդի ոչ ադեկվատ պահվածքն է խաղաղ բնակչության նկատմամբ: Շարասյունը Քարվաճառ տեղափոխելու ընթացքում նրանք հաճախ քշում են ավտոների վրա, դաշտերը չեն թույլատրում մշակել՝ կրակի տակ են պահում, վախեցնում են, անասունները իրենց կողմ անցնելուց հետո էլ հետ վերադարձնել չի լինում: Մի խոսքով, ի տարբերություն մեզ՝ նրանք եռակողմ հայտարարությունը չեն պահպանում»,- ասում է Ավանեսյանը:

Նույն օրը շարասյունը հետ է վերադարձել ելման կետ, իսկ հաջորդ օրը նրանց՝ Քարվաճառ տեղափոխվելուն խոչընդոտ չի եղել: Պայմանն այն էր, որ այսուհետև ադրբեջանական կողմը «իրեն նորմալ է պահելու»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. Civil.net

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…