Բայդենը պատժամիջոցներ Է սահմանել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի նկատմամբ

Biden

  ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրամանագիր Է հրապարակել որոշակի անձանց ունեցվածքի արգելափակման եւ որոշակի գործարքների արգելման մասին, ինչը կապված Է Ռուսաստանի նախագահի կողմից ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի) անկախության ճանաչման հետ: Հրամանագիրը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնության կողմից այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) կամ  Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ճանաչումը, որոնք հանդիսանում են Ուկրաինայի տարածաշրջաններ, հակասում Է ըստ Մինսկի համաձայնագրերի Ռուսաստանի պարտավորություններին եւ Էլ ավելի Է սպառնում Ուկրաինայի խաղաղությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ, այդպիսով, իրենից ներկայացնում Է արտասովոր ու արտակարգ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,-ասվում Է հրամանագրում:

Հրամանագրով արգելվում են ներդրումները ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում, ինչպես նաեւ այս տարածաշրջաններից ցանկացած ապրանքի, ծառայությունների կամ տեխնոլոգիաների ներմուծումն ԱՄՆ: Բացի այդ, այս հրամանագիրը հնարավորություն Է տալիս պատժամիջոցներ դնել ցանկացած անձի վրա, որը կորոշի գործել ինքնահռչակ հանրապետություններում:

Ողջ ունեցվածքը եւ ունեցվածքի բաժինները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ հետագայում կհայտնվեն ԱՄՆ-ում, եւ որոնք պատկանում են ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ կապ ունեցող անձանց, կարգելափակվեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին դիմելուց հետո փետրվարի 21-ի երեկոյան հրամանագիր ստորագրեց Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի) անկախությունը ճանաչելու մասին, ինչպես նաեւ՝ համաձայնագիր ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության ու փոխօգնության մասին: Սպասվում Է, որ Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատները ՌԴ նախագահի որոշումը կվավերացնեն փետրվարի 22-ի նիստերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…