Հայ-վրացական փոխզիջումային լուծում՝ հայկական մածունի արտահանման հարցում

Matsuni

 Ինչպես հայտնի է, «Մածուն» մակնշմամբ հայկական կաթնամթերքը Վրաստանի տարածքով արտահանելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել: Վրաստանը սկսել էր արգելել «մածուն» գրությամբ կաթնամթերքն արտահանել իր տարածքով՝ պատճառաբանելով, որ իրենց երկիրը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում և համարում է, որ այդ երկու անվանումները շփոթության աստիճան նման են:

Radar Armenia-ի տեղեկություններով՝ թեման արծարծվել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և Վրաստանի գործընկերոջ՝ Լևան Կակավայի վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Կառուցողական մթնոլորտում կայացած քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են խնդրին տալ փոխզիջումային լուծում: Մեր տվյալներով՝ «մածուն» բառը պարունակող մակնշմամբ հայկական կաթնամթերքի առաջին խմբաքանակը Վրաստանի տարածքով արդեն իսկ արտահանվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…