Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Erdoghan Putin

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ միշտ մեծ կարևորություն է տվել տարածաշրջանային խնդիրների հարցով Պուտինի հետ հիմնած սերտ երկխոսությանը՝ ավելացնելով, որ տեսել են դրա դրական արդյունքներն, և ինքը վճռական է այդ մոտեցումը շարունակելու հարցում: 

Էրդողանը շեշտել է, սակայն, որ իրենք չեն ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը, և դա իրենց համար սկզբունքային մոտեցում է: Թուրքիայի նախագահը կարևորել է նաև Մինսկի համաձայնագրերի հիման վրա արդյունքի հասնելու կարևորությունը:

Էրդողանը համոզմունք է հայտնել, որ խնդրի սրացումը և բախումները ոչ ոքի օգուտ չեն բերի՝ ավելացնելով, որ իրենք կարևորում են դիվանագիտական շփումների ու բանակցությունների շարունակումը: Նա հերթական անգամ ասել է, որ լարվածության թուլացման և խաղաղության պահպանման համար իրենք պատրաստ են անել այն ամենը, ինչը կախված կլինի իրենցից:

Թուրքիայի նախագահը, նշելով, որ իրենք այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչ են անում, ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ներսում էլ կառուցողական դիրքորոշում է որդեգրել:

Վերջում էլ Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական կողմը ամենասեղմ ժամկետներում սպասում է Պուտինի այցին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…