Վրաստանը չի ծրագրում միանալ ՌԴ-ի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին

Gharibashvili

 Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային շահերը և ժողովրդի շահերը, չի ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Էխոկավկազ»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Պատժամիջոցների սահմանումը ավելի մեծ վնաս կհասցնի մեր երկրին ու մեր ժողովրդին»,- նշել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ խորհրդարանի արտահերթ նստաշրջան անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…