Nissan-ի վարորդն ու ուղևորը չկարողացան ճողոպրել պարեկներից, հայտնաբերվել է «Շոկո» տեսակի խոշոր չափի թմրամիջոց.

Shoko

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի խաչմերուկում կանգնեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորը դուրս է եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի։  3-րդ վաշտի պարեկներ Էդիկ Սուսունցը, Միքայել Քոչարյանը, Ռաֆիկ Լալայանն ու Դավիթ Ներսիսյանը սկսել են հետապնդում, որի ընթացքում փախուստի դիմածը իր մոտից տարբեր հատվածներ է նետել՝ լուցկու տուփեր, ստվարաթղթեր և փաթեթներ։  Պարեկներին հաջողվել է Nissan-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Հայկ Զ-ին և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Վրեժ Մ-ին հետապնդելով բռնել։  Դեպքի վայրում հայտնաբերվել է 132.09 գրամ ընդհանուր կշռով լուցկու տուփեր, ստվարաթղթերով փաթեթներ, որոնց մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված։  Հայկ Զ-ն և Վրեժ Մ-ն հայտարարել են, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Շոկո» տեսակի թմրամիջոց և այն իրենց օգտագործման համար է։  Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայկ Զ-ն և Վրեժ Մ-ն բաց են թողնվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ։ 

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…