ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային են փոխանցում 70 ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանում

Korcanichner

 Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան Ուկրաինային են փոխանցում 70 ռազմական ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել լեհական օդանավակայաններում: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունից:

«Մեր գործընկերները մեզ ՄիԳ-29 և Սու-25 են փոխանցում։ Անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան տեղակայվել լեհական օդանավակայաններում, որոնցից ուկրաինացի օդաչուները կկատարեն մարտական խնդիրները»,- նշված է ծառայության՝ Facebook-ի պաշտոնական էջում:

Ընդգծվում է, որ Բուլղարիան Ուկրաինային է տրամադրում 16 ՄիԳ-29 և 14 Սու-25, Լեհաստանը՝ 28 ՄիԳ-29, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29 ինքնաթիռ:

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են Ուկրաինային 450 մլն եվրոյի մահաբեր զենքի տրամադրումը: Բացի այդ, Բորելը նշել էր, որ ԵՄ-ն Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ կմատակարարի:

Սակայն երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել էր, որ մտադիր չէ ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինա՝ հավելելով, որ երկիրը փոքր քանակությամբ ինքնաթիռներ ունի և չի կարող դրանք փոխանցել ոչ ոքի։

1inlur.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…