Մուստաֆա Դեսթիջի. «Եթե այսօր Ռուսաստանին չկանգնեցնեն Ուկրաինայում, վաղը նա կհասնի Կարս ու Արդահան»

Khasni

 Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի (Cumhur İttifakı) անդամ «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ։

Նա նշել է, որ Թուրքիան պիտի «ընդդիմանա Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա», քանի որ եթե Ուկրաինայում Ռուսաստանը չկանգնեցվի, կարող է նաև հասնի Կարսի և Արդահանի սահմաններին։

«Մենք պետք է հստակ լինենք, հստակ դիրքավորվենք։ Մենք պետք է լինենք այն երկիրը, որն իր ձայնն ամենաուժեղը կբարձրացնի այս օկուպացիայի դեմ, քանի որ եթե Ռուսաստանն այսօր այստեղ չկանգնեցվի ու հաջողության հասնի, ապա վաղը նրա թիրախը կլինեն թյուրքական պետությունները և թյուրքական հանրույթները։ Կարծես այսքանը բավական չէ, նա [Վ․ Պուտինը-խմբ․] դեռ Լենինին է հղում անում։ Ոչ ոք չպետք է զարմանա, եթե նա հասնի Կարսի և Արդահանի մեր սահման»-հայտարարել է Դեսթիջին։

Վերջինս նաև նշել է, որ Թուրքիան առանց պատերազմի մեջ մտնելու պետք է այժմ նախազգուշական միջոցներ ձեռնարկի, եթե ցանկանում է, որ աշխարհին և հարևաններին իր կողքին տեսնի։

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…