Ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Xagher

 Հայաստանում շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը կարգելի, բացառությամբ՝ սահմանափակ թվով վայրերում: ՀՀ կառավարության կողմից մշակված «Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր խորհրդարանն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ։

Այժմ առցանց խաղեր կազմակերպող ընկերությունները կարող են իրենց գովազդները տեղադրել միայն իրենց կայքերում, գրասենյակներում, խաղասրահների առաջ կամ ներսում, ինչպես նաև Հայաստանի սահմանային անցակետերում ու 4 աստղանի և ավելի բարձր հյուրանոցներում:

Միևնույն ժամանակ, գովազդը պետք է պարունակի նախազգուշացում խաղացողների համար հնարավոր նյութական վնասի մասին, և այդ միտքը պետք է շեշտվի ոչ նվազ, քան գովազդի մնացած հատվածը, քանի որ շատ դեպքերում այս հայտարարությունը գովազդներում նշվում էր փոքր շրիֆտով կամ ընթերցվում էր արագացված տեմպով՝ դժվարացնելով դրա ընկալումը։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…