Մոսկվան Բեռլինին հիշեցրել է պատմական պատասխանատվության մասին ու կոչ արել զենք չտալ Կիևին

RD AGN

 Ռուսաստանը խորապես մտահոգված է այն փաստով, որ Գերմանիայի իշխանությունները՝ խախտելով սեփական երկրի օրենսդրությունն ու Եվրամիության սահմանափակումները, որոշել են սպառազինություն մատակարարել Ուկրաինային։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել են ՌԴ ԱԳՆ-ից։ 

«Գերմանիան պետք է հիշի այն պատմական պատասխանատվության մասին, որ նա ունի նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հանդեպ։ Բացի այդ, մեզ խորապես անհանգստացնում է այն հնարավորությունը, որ Գերմանիայի մատակարած զենքը կարող է հայտնվել ահաբեկիչների և դիակապտների մոտ», — ասված է ՌԴ ԱԳՆ-ի մեկանաբությունում։
 
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ սկսում է սպառազինություն մատակարարել Ուկրաինային՝ «ռուսական հարձակմանը դիմագրավելու համար»։ Բացի Գերմանիայից, Ուկրաինային սկսել են զենք մատակարարել մի քանի տասնյակ երկրներ՝ այդ թվում և ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան։

 

24news.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…