Մարդիկ ուզում են լսել «Պուտինի վերջը եկել է». Բայց, եթե մենք խոսում ենք քաղաքականությունից, ապա.

Badalyan
  Մարդիկ ուզում են լսել «վերջ Պուտինին», «Պուտինի վերջը եկել է», «Չարի վերջը» եւ այլն: Հոգեբանորեն, բարոյական եւ արժեհամակարգային տեսանկյունից այդ ամենը միանգամայն հասկանալի է: Բայց, եթե մենք խոսում ենք քաղաքականությունից, ապա այդ ամենը չի արտացոլում քաղաքական իրողությունների, ու այդ համատեքստում մեր խնդիրների փոքր մասն անգամ:
Մեզ համոզել են, կամ ինքներս ենք մեզ համոզել, թե մեր խնդիրների լուծումը Պուտինի, Էրդողանի կամ Ալիեւի մահն է՝ ֆիզիկական լինի, թե քաղաքական:
Մինչդեռ մեր խնդիրների լուծումը մեր անելիքի ծնունդն է, որը պետք է մշակվի թե պայմանականորեն Պուտինի կյանքի, թե մահվան կանխավարկածի վրա հիմնված «սցենարային» տարբերակներով: Որովհետեւ մենք չգիտենք, եւ թերեւս չենք կարող իմանալ ինչ որ հավաքական կամ պայմանական «Պուտինի» վերջն են տալիս, թե՞ օրինակ փորձում են նրանից կերտել ավելի մեծ հրեշ՝ հաջորդ փուլում այդ հրեշի միջոցով ավելի բարդ խնդիրների լուծելու համար: Թե՞ տեղն են ազատում ավելի մեծ խնդիր կերտելու եւ դրա միջոցով այլ հարցեր լուծելու համար: Մեկ այլ տարբերակ է, որ Պուտինն ինքը կարող է գնալ, եւ կարող է արտաքին ուժերի հետ պայմանավորվել իր գնալու պայմանների շուրջ, որովհետեւ էդ «գնալը» անգամ Հայաստանի դեպքում հեշտ չէ, ուր մնաց Ռուսաստանի նման ահռելի ու խայտաբղետ միավորի:
Մենք այդ ամենը չգիտենք ու չունենք այդ ամենի վրա ազդեցություն:
Հետեւաբար, մեր մտավոր, հոգեւոր, ֆինանսական, տնտեսական եւ այլ ռեսուրսները պետք է առավելագույնս կենտրոնացնենք մեր պետության ընթացքը պայմանավորող գործնական անելիքի առնչվող գաղափարներ ստեղծելու վրա, ձգտելով այդ գաղափարներն ու դրանց իրագործման հնարավորությունները դիտարկել որեւէ մեկի կյանքից կամ մահից առավելագույնս «անկախ» ռեժիմում:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…