Ադրբեջանը, օգտվելով ռուս — ուկրաինական պատերազմից. Էդմոն Մարուքյան

Maruqyan
 Ադրբեջանը, օգտվելով ռուս — ուկրաինական պատերազմից, գիտակցելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունն այնտեղ է և որևէ այլ խնդիր այլ տարածաշրջանում չի կարող շեղել այդ ուշադրությունը, ամենօրյա ռեժիմով դիմում է սադրանքների. մեկ կրակում է Երասխի ուղղությամբ, որտեղ զոհ ու վիրավոր ունեցանք, հետո կրակում Արցախի խաղաղ բնակչության ուղղությամբ և բարձրախոսով ասում հեռացեք, հիմա էլ թույլ չի տալիս պայթեցված գազատարը նորոգվի` Արցախն առանց գազի թողնելով:
Այս այլանդակությունները դեռևս ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին եմ կանխատեսել, այս ամենն անխուսափելիորեն տեղի է ունենում:
Այս պայմաններում մենք պետք է հասկանանք, որ հույսներս պետք է միայն մեզ վրա դնենք, որևէ երրորդ ուժ այս խառը աշխարհում մեր խնդիրներով չի զբաղվելու, որևէ երրորդ ուժ մեր թշնամիների և հարևանների հետ մեզանից լավ չի բանակցելու և մեր շահերը չի պաշտպանելու:
Հայ ժողովրդին այս պայմաններում մի բան է պետք` ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ ընդդեմ բոլոր մարտահրավերների և, որքան էլ որ գայթակղությունը մեծ է, չտրվել մեզ հետ կապ չունեցող աշխարհաքաղաքական օրակարգերին: Միայն այդպես կարող ենք մեր իրավունքներն ու շահերը պաշտպանել:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…