Ավան վարչական շրջանում քանդվել են հերթական ապօրինի շինությունները

aporini

  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով կազմակերպվել և իրականացվել են երեք ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Դրանցից առաջինը գտնվել է Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի հհ․15 և 16 շենքերի միջանկյալ հատվածում, հաջորդը՝ Աճառյան փողոցի հ․10 շենքի հարակից տարածքում: Ապամոնտաժվել է նաև Բագրևանդ 40-րդ և 50-րդ փողոցների հատման մասում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունը:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…