Երգի պետական թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից. Նրան այդ պաշտոնում փոխարինում է կոմպոզիտորի դուստրը

Tnoren

  Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ազատվել է տնօրենի պաշտոնից։ Վերջինս 2019թ. նշանակվել, իսկ 2020թ. մարտի 10-ին ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում:

Նա այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես  շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձինս նախարարի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, «ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել, և հենց նրա շնորհիվ այս տարի թատրոնի դահլիճը համալրված կլինի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով»: «Շնորհակալ եմ նաև թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, մաեստրո Արթուր Գրիգորյանին, ով մշտապես եղել է կողքիս, ընկերություն արել և իր անբացատրելի էներգետիկայով վարակել ինձ: Ցավոք, Գրիգորիչի հեռանալով, մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ. բայց, ինչպես ինքն էր միշտ սիրում ասել՝ «Ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ, ընտանիքիդ շատ ժամանակ հատկացրու»,- գրել է նախկին տնօրենը:

Արմեն Սարգսյանը հաջողություններ է մաղթել նոր տնօրենին և  իր  պատրաստակամությունն է հայտնել հետագայում էլ աջակցելու իր ուժերի ներածի չափով: «Մի փոքր հանգստանամ, որովհետև առջևում նոր նախագծեր են ու նոր փորձություններ»,- գրել է Սարգսյանը։ 
Արմեն Սարգսյանը, նշենք, Երևանի «Իմ քայլը» խմբակցությունից է,  Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 

Տեղեկացանք, որ տնօրենի ԺՊ է նշանակվել վերջերս կյանքից հեռացած կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության  հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանը։  Վերջինս 2010 թվականից զբաղվում էր Հայաստանի Երգի պետական թատրոնի և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի պրոդյուսինգով։

 

civic.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…