Հանրահայտ երգիչ Գարուն մենահամերգներով հանդես կգա Երևանում

Garu

  Հանրաճանաչ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որին ամբողջ աշխարհում լայն ճանաչում բերեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը, մենահամերգներով կներկայանա Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագրերը տեղի կունենան ապրիլի 21, 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Գարուն Հայաստանում ելույթ է ունեցել նաև 2009 թվականին: Լրագրողների հետ հանդիպմանը երգիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում համերգով հանդես գալը: Նա հնարավորություն է ունեցել այցելելու Հայաստանի պատմության թանգարան, սակայն խոստովանել է, որ իրեն հատկապես տպավորել է Խոր Վիրապը:

Երգչի անունը Պիեռ է, ազգանունը՝ Գարան, սակայն նրան վաղուց են դիմում Գարու կեղծանվամբ:

Երգեր գրելուց, կատարելուց զատ Գարուն նաև ֆիլմերում է նկարահանվում: Նա նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր  Էրիկ Կիվանյանի «Սիրո վերադարձ» ֆիլմի գլխավոր դերում: Մի առիթով նշել է, որ սիրով  է համագործակցում հայ ռեժիսորների հետ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…