Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի սպանության կասկածանքով ձերբակալվել է համաքաղաքացին. աղբանոցում երիտասարդ տղայի դի է

Aghbanocum di

 ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի սպանության հանգամանքները:

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 19:29-ին, Գյումրիի շտապբուժօգնության կայանից, ըստ որի՝ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել: Շտապբուժօգնության բրիգադը դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի 59-ամյա բնակչի ահազանգի հիման վրա, ով հայտնել էր, որ հիշյալ դին հայտնաբերել է Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում՝ գունավոր մետաղներ փնտրելիս:

Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է ձախ ազդրի կտրած-ծակած, աջ ծոծրակային շրջանին՝ քերծվածքներով վերք, աջ ազդրին՝  քերծվածքներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի՝ վերոնշյալ 59-ամյա բնակիչն է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022թ. մարտի 9-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վերջինս Գյումրի քաղաքի աղբանոցում հանդիպել է 30-ամյա համաքաղաքացուն և մետաղյա ջարդոններ հավաքելու շուրջ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ 59-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով  մեկ անգամ հարվածել է 30-ամյա տղամարդու  ձախ ազդրին: Այնուհետև, երբ վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել, 59-ամյա տղամարդը քարերով հարվածել է, որի հետևանքով հարակից թումբը փլվելով լցվել է 30-ամյա տղամարդու վրա: Զղջալով կատարածի համար՝ որոշ ժամանակ անց 59-ամյա տղամարդը օգնության է կանչել, մոտեցած անձանց օգնությամբ համաքաղաքացուն հանել հողի տակից, սակայն վերջինս մահացած է եղել:

Գյումրի քաղաքի 59-ամյա բնակչի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է:

Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…