Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքները

Rusastan

Մոսկվայում մարտի 17-ին միջգերատեսչական ձևաչափով կայացել են հայ-ռուսական խորհրդակցություններ՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցության երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, ներառյալ՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Քննարկվել են նաև հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։

Խորհրդակցությունները հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…