Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է. Մարուքյանը՝ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը Շուշիում նշելու մասին

Maruqyan

 Արցախում գազամատակարարման, այսպես կոչված, «ճգնաժամի» և ականանետերով խաղաղ բնակչության վրա կրակելուն զուգահեռ՝ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնյաները գնացել են Շուշի և ինչ-որ միջոցառման են մասնակցում:

 Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելուն:

 Նա ընդգծել է, որ ՀՀ արտգործնախարարությունը նշյալ գործողությունը դատապարտող բողոքի նոտա է փոխանցել ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին, բայց այս իրողությունը խոսում է այն մասին, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ինստիտուտները արժեքային խայտառակ ճգնաժամի մեջ են:

 «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդը՝ որպես բարձրագույն արժեք, իրավունքի գերակայությունն ու այլ արժեքները մնացել են ետին պլանում: Հին աշխարհակարգը վաղուց իրեն սպառել է, իսկ նորն էլ չի ստեղծվել, երևացող ստեղծվողն էլ շատ ավելի վտանգավոր դրսևորումներ ունի և բոլորովին այլ համակարգ է: Հետևաբար, այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլև ս չկա։ Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է»,- գրել է Մարուքյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…