Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը. Freedom House

Brnapety

  Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են 2021 թվականի հաշվետվությունը Ադրբեջանի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Human Rights Watch-ի 2021 թվականի հաշվետվությունում նշվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կողմերը մեծ մասամբ պահպանում են հրադադարի ռեժիմը, սակայն շփման գծում իրավիճակը շարունակում է փխրուն մնալ. ժամանակ առ ժամանակ կողմերի միջև զինված բախումներ են տեղի ունենում։

Հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանը վերականգնողական աշխատանքներ է սկսել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Միաժամանակ նշվում է, որ շփման գծում հայերը բախվում են վիրավորվելու և գերեվարվելու ռիսկի՝ գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքում։ HRW-ն կարծիք է հայտնել, որ այդ ամենն անհրաժեշտ է դարձնում միջազգային մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի որոշման հարցում։

Ընդգծվում է, որ 2021 թ-ի մարտին երկրի նախագահի ներման հրամանագրով բանտերից ազատ է արձակվել 40 ընդդիմադիր և կրոնական ակտիվիստ, լրագրող, իրավապաշտպան և անձինք, որոնց կալանքը կարող էր քաղաքական դրդապատճառ ունենալ։ Սակայն միաժամանակ դեռևս շատ են քաղաքացիները, որոնք դեռ բանտում են շինծու մեղադրանքներով՝ ընդդիմության և մյուս քննադատական ձայների ճնշման քաղաքականության պատճառով, որը վարում է կառավարությունը:

Freedom House իրավապաշտպան կազմակերպության հաշվետվությունում ազատությունների մակարդակը գնահատվում է մի քանի չափանիշներով՝ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ, համացանցի ազատություն, ժողովրդավարական կառավարման մակարդակ։ Առաջին չափանիշով Ադրբեջանը ներառված է անազատ երկրների ցանկում։

Երկրորդ բաժնում գնահատվում է համացանցի ազատությունն աշխարհի 70 երկրներում։ Այստեղ Ադրբեջանը նույնպես անազատ երկրների շարքում է։ Երրորդ հատվածում չափվում է ժողովրդավարական կառավարման մակարդակը Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 29 երկրներում։ Ժողովրդավարության գնահատականը ներառում է ազգային կառավարման, ընտրական գործընթացի, անկախ մեդիայի, քաղաքացիական հասարակության, դատական համակարգի, ինչպես նաև կոռուպցիայի վարկանիշներ։

Երրորդ կետով Ադրբեջանն այն երկրների ցանկում է, որտեղ գործում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ։ «Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը, որոնք իշխանությունում են գրեթե երեք տասնամյակ։ Ժամանակ առ ժամանակ արևմտյան քննադատներին հանգստացնելու նպատակով գործողություններ ձեռնարկելով՝ կառավարությունը երբեք կառուցվածքային բարեփոխումներ չի անցկացրել: Ծայրահեղ սահմանափակ միջավայրը, որում աշխատում են անկախ լրատվամիջոցներն Ադրբեջանում, էլ ավելի ռեպրեսիվ է դարձել։ Մեդիայի մասին օրենքում արված փոփոխություններն իշխանությանը թույլ են տալիս հետապնդել սոցցանցերի օգտատերերին՝ համացանցում կարծիք արտահայտելու համար», — նշված է հաշվետվությունում։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…