Ալիևը Բայդենին հասցեագրված նամակում հույս է հայտնել, որ «ԱՄՆ-ը կսատարի Ադրբեջանի խաղաղ օրակարգը»

Aliev Biden

  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակով շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին Ադրբեջանի ժողովրդին Նովրուզի տոնի, երկու երկրների միջև դիվանագիտական կապերի 30-ամյակի կապակցությամբ շնորհավորելու համար:

Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, նամակում Ալիևն անդրադարձել է նաև տարածաշրջանի հարցերին, գրելով, որ «Ադրբեջանը, որպես խաղաղության աջակից, պատրաստ է սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որոնք պետք է հիմնվեն միջազգային իրավունքի առանցքային դրույթների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անքակտելիության վրա»:

«Հուսով եմ, որ Միացյալ Նահանգները կաջակցի ապագայի տեսլականի վրա խարսխված Ադրբեջանի խաղաղ օրակարգը», — գրել է Ալիևը Բայդենին:

Նամակում Ադրբեջանի նախագահը նաև նշել է, թե Ադրբեջանում ուրախությամբ կընդունեին ամերիկյան ընկերությունների մասնակցությունն «ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնողական աշխատանքներին»:

Աղբյուր՝ azatutyun.am

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։