Թուրքիայի ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ. «ԱՄՆ-ն և ՌԴ-ն պաշարում են Թուրքիան»

turq general

 «Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ ծովակալ Ջիհաթ Յայջըն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ և Ռուսաստանը շրջափակում և պաշարում են Թուրքիան:

Նրա պնդմամբ՝ Ուկրաինայի վրա ՌԴ հարձակումից հետո ակնհայտ է դարձել՝ Թուրքիայի հարող տարածքներում (Հունաստան) ԱՄՆ-ի ռազմական կուտակումները նախատեսված չեն եղել Ուկրաինային հնարավոր հարձակման դեպքում օգնելու համար, ինչպես պնդում էին ամերիկացի պաշտոնյաները: Ըստ Յայջըի ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն Ուկրաինային որևէ ռազմական օգնություն չեն ցուցաբերում: Հետևաբար, այս կուտակումների իրական նպատակը, ծովակալի համոզմամբ, Թուրքիան բազմաշերտ, տարբեր կողմերից և տարբեր դերակատարների կողմից պաշարելն է եղել:

Յայջըն նշել է, որ Թուրքիային բացի ԱՄՆ-ից շրջափակում է նաև Ռուսաստանը: Ըստ թուրք ծովակալի դիտարկման՝ Թուրքիան շրջափակելու և պաշարելու աշխարհագրությունը սկսում է Սև ծովից, հասնում մինչև Դեդեաղաչ (Ալեքսանդրուպոլիս՝ Հունաստան) և այնտեղից ձգվում մինչև Էգեյան ծով, Կիպրոսից դեպի Արևելյան Միջերկրական:

Յայջըի պնդմամբ՝ այդ աշխարհագրությունը ներառում է նաև Սիրիայում քրդական ուժերի զբաղեցրած հատվածները և Իրաքի հյուսիսը, որտեղ ակտիվ է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK):

Յայջըի խոսքով՝ երբ այս ամենին գումարվում է նաև Հայաստանը, ապա ընդհանուր պատկերը հստակ ցույց է տալիս, որ «սա ամբողջական իմաստով բազմաշերտ պաշարում է»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…