Աշտարակի հիվանդանոցի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի ավտոմեքենան

Varel en

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Դալլաքյանը ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել է, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում կայանված իրեն պատկանող Kia մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Մարտիրոսյանը։ Պարզվել է, որ հրկիզել են Kia մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ հատվածի ներքևի լուսարձակը, պլաստմասե շրջանակը և պաշտպանիչ վահանակը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցից հրկիզման եղանակով Ա. Դալլաքյանին պատկանող ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու կասկածանքով Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արամ Հ-ին, ով խոստովանել է, որ ինքն է կատարել այդ արարքը՝ իր մոտ եղած ացետոնի միջոցով։  Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մի շարք փորձաքննություններ։ կասկածյալ Արամ Հ-ն բաց է թողնվել; 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…