Լեռնային Ղարաբաղի բնակիչները առանց ջեռուցման դիմակայում են սառնամանիքին. Human Rights Watch

Human rights

  Լեռնային Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի պատճառով 2 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնացել են առանց ջեռուցման։ Հացի սուր պակասի պատճառով չեն աշխատում բազմաթիվ հացաբուլկեղենի խանութներ: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան:

«Գազի անջատումը վերաբերում է նաև ուսումնական հաստատություններին, այդ թվում՝ մանկապարտեզներին և դպրոցներին։ Նրանք մնում են փակ, քանի որ չեն կարող տաքացվել։ Շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- հավելել է Գոգիան:

1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…