Միջանցք է տրամադրված, որ ադրբեջանցիները Փառուխից հետ քաշվեն․ բանակցություններ են ընթանում. 24news

Parukhic

  Արցախի Ասկերանի շրջանի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է, ռուս խաղաղապահների հետ միասին իրավիճակը վերահսկվում է մեր համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Այս մասին 24News-ին ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը։
 
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, թե մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին, ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»։  

Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնականը նաև հերքեց տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը գրավել է Քարագլխի բարձունքը։ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այնտեղ կա մի հովիտ, որտեղից դիտարկվում են Արցախի բոլոր բնակավայրերը՝ Ասկերանից մինչև Ստեփանակերտ։

Անահիտ Պետրոսյանն ասաց․ «Միջանցք է տրամադրված, որ ադրբեջանցիները Փառուխից դուրս գան և հետ քաշվեն ելման դիրքեր, այս պահին դեռ բանակցություներ են ընթանում»։

Ըստ պաշտոնյայի՝ Փառուխի բնակչությունը երեկ տարհանվել է Ասկերանի շրջանի գյուղեր՝ վարչակազմի և Արցախի ազգային անվտանգության ծառայության վերահսկողության ներքո․ «Ընդհանուր տարահանումը կատարվել է նորմալ, մարդկանց պատշաճ տեղավորել են, այդ հարցում խնդիրներ չունենք»։

Երեկ 24News-ի հետ զրույցում Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանն ասել էր, որ ադրբեջանական դիրքերը մոտ 1 կիլոմետր էին հեռու գյուղից։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…